Հովհաննես Պողոս 2-րդը սրբերի շարքին կդասվի 2014-ի ապրիլին
Կաթոլիկ եկեղեցին սեպտեմբերի 30-ին հայտարարել է Հռոմի նախկին երկու պապերի՝ Հովհաննես XXIII-ի և Հովհաննես Պողոս II-ի սրբադասման վերջնական ժամկետների մասին, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
20-րդ դարի երկրորդ կեսին Եկեղեցին գլխավորած Հռոմի երկու պապերին սրբերի շարքին դասելու գործընթացը կավարտվի Վատիկանում 2014 թվականի ապրիլի 27-ի տոնական արարողության ժամանակ: Այդ որոշման մասին հայտարարել է ներկայիս Հռոմի պապը ողջ աշխարհի կարդինալների հետ հանդիպումից հետո:
Հովհաննես XXIII-ը համարվում է պահպանողականների համար ամենահեղինակավոր Հռոմի պապը, իսկ Հովհաննես Պողոս II-ը շատ հարգված է լիբերալների և առաջադեմների շրջանում: Ենթադրվում է, որ Հռոմի պապերին միաժամանակ սրբերի շարքին դասելը կմիավորի Կաթոլիկ եկեղեցին:










