Pussy Riot-ը հրաժարվել է տաճարներում ակցիաներ իրականացնելու գաղափարից
Ֆեմինիստական պանկ-խմբի դատապարտված ակտիվիստուհիներից Մարիա Ալեխովան հայտարարել է, որ բանտից դուրս գալուց հետո աղջիկներն այլևս ակցիաներ չեն իրականացնելու տաճարներում. տեղեկացնում է Взгляд-ը:
«Մենք ուշադրություն ենք դարձրել այյն փաստին, որ պարզվում է 2013թ.-ից դա քրեական հանցագործություն է համարվում: Մենք նաև բազմիցս լսել ենք մարդկանց կարծիքները և հաշվի ենք առնում դրանք», -ասել է Ալեխովան:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին խմբի 5 աղջիկների` Մոսկվայի Փրկչի տաճարում իրականացրած ակցիան ՌԴ ոստիկանության կողմից որակվել էր որպես «խուլիգանություն»: Նրանք ձերբակալվել էին և դատապարտվել էին երկու տարվա ազատազրկման:










