Արմավիր-Երևան ճանապարհին 53-ամյա տղամարդը մահացել է վրաերթի հետևանքով

11:26 • 30.09.13

«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 20-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Բորիս Չաթոյանին։


Ըստ ոստիկանության մամուլի ծառայության, տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:


Կատարվում է քննություն: