Սաակաշվիլին նոր հակառուսական ելույթ է ունեցել. «Պուտինի քաղաքականությունն արդեն բոլորի կոկորդին է կանգնած»

15:59 • 30.09.13

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կիրակի օրն ԱՄՆ-ից վերադարձել է Վրաստան։ Վրացի առաջնորդին օդանավակայանում դիմավորել են նրա աջակիցները, ովքեր տպավորված են եղել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նրա ելույթով: Հենց օդանավակայանում Սաակաշվիլին նոր հակառուսական ելույթ է ունեցել, գրում է newsru.com-ը:

 

Նա նշել է, որ իր նախագահության օրոք ժողովուրդը երբեք այդպես չի դիմավորել իրեն: Իր ժողովրդականության բարձրացումը նա կապել է Գլխավոր ասամբլեայում իր ելույթի հետ:

 

«Իմ ելույթը մեծ արձագանք է ունեցել ողջ հետխորհրդային տարածքում: Դա նշանակում է, որ այդ տարածքում ինչ-որ լուրջ բան է հասունացել: Պուտինի գործողություններն Ուկրաինայում, Մոլդովայում, մեր հարևան Հայաստանում և Ադրբեջանում, ինչպես նաև Հյուսիսային Կովկասում և ողջ Ռուսաստանում արդեն բոլորի կոկորդին են կանգնած»,- ասել է Վրաստանի առաջնորդը: