Արցախի Սարսանգի ջրամբարը մասնակցել է ջրի մաքրման համաշխարհային միջոցառմանը (լուսանկարներ)
Արցախի Սարսանգ ջրամբարը մասնակցել է «Ստորջրյա իրազեկման համաշխարհային ասոցիացիա» GUWAA միջազգային կազմակերպությունը ս.թ. սեպտեմբերի 29-ին անցկացրել է ծովերի, լճերի, գետերի մաքրման միջազգային միջոցառմանը՝ նվիրված լեգենդար ջրասույզ Ժակ Իվ Կուստոյի հիշատակին:
Այս նախաձեռնությանն աջակցում են Մոնակոյի Իշխան Ալբերտ ll-ի Հիմնադրամը, «Formula 1» կորպորացիայի նախագահ Բեռնի Էքլեստոնը, GUWAA կազմակերպության հովանավոր Բիանկա Ջագգերը և Ժակ Իվ Կուստոյի ընկեր Ֆրանսուա Սարանոն: Կազմակերպիչները փորձ են անելու գրանցվել «Գինեսի ռեկորդների գրքում՝» որպես ստորջրյա ավազանի մաքրման պատմության մեջ ամենազանգվածային միջոցառում:










