Սիցիլիայի ափերի մոտ զոհվել են Էրիթրեայից եկած ներգաղթյալներ

21:11 • 30.09.13

Իտալիա ծովափնյա պահպանության ծառայությունը հաղորդում է, որ Աֆրիկայից եկող առնվազն 13 ներգաղթյալներ զոհվել են Սիցիլիայի ափերի մոտ, երբ ավելի քան 150 մարդու տեղափոխող նավը բախվել է ստորջրյա ժայռերին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Նավի ուղևորների մի մասը փորձել է լողալով հասնել ափին, սակայն ջրահեղձ են եղել:


Նավում գտնվում էին Էրիթրեայից եկած ներգաղթյալները: Ծովափնյա պահպանության ներկայացուցիչները ենթադրում են, որ նրանց մի մասին ջուրը ցատկել ստիպել է նավի անձնակազմը: