ԵԽԽՎ-ն Սիրիայի հարցով արտակարգ քննարկում կիրականացնի
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը չորեքշաբթի՝ հոկտեմբերի 3-ին Սիրիայի իրավիճակին նվիրված արտակարգ քննարկում է հրավիրել:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Պուշկովը:
«Ինչպես նախատեսվում էր, ԵԽԽՎ-ն որոշում է կայացրել արտակարգ քննարկումներ կայացնելու»,- ասել է նա:
Պուշկովը նաև նշել է, որ Ասամբլեան պետք է Սիրիայի հարցով բանաձև ընդունի:
«Սիրիան համաշխարհային քաղաքականության մեջ հիմնական խնդիր է, և իհարկե, ԵԽԽՎ-ն պետք է իր բանաձևն ընդունի»,- ավելի վաղ հայտարարել էր պատվիրակության ղեկավարը:
Նրա կարծիքով՝ Ստրասբուրգում Սիրիայի հարցով շատ լուրջ էվոլյուցիա է տեղի ունեցել:










