Թիվ 38 ընտրատարածքում հաղթել է ՀՀԿ թեկնածու Արմեն Կարապետյանը
Թիվ 38 ընտրատարածքում երեկ տեղի ունեցած ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների արդյունքներով հաղթել է Հայաստանի Հանրապետական թեկնածու Արմեն Կարապետյանը, ով ստացել է 20 744 ձայն։
Ըստ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների` «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Սամվել Հայրապետյանը ստացել է 3555 ձայն։
Քվեարկությանը մասնակցել են ընդհանուր ընտրողների (50 070 ) 50.3%–ը (25 349)։










