The Sun-ի լրագրողը կկանգնի դատարանի առջև
Բրիտանական ոստիկանությունը The Sun-ի նախկին լրագրող Բեն Էշֆորդին մեղադրել է ապօրինաբար տեղեկություններ ստանալու համար, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
Բացի այդ Էշֆորդին մեղադրել են անօրինական սեփականություն պահելու համար: Խոսքը գնում է հեռախոսի մասին, որը 5 օրով լրագրողի մոտ էր եղել 2009 թվականի հոկտեմբերին, մանրամասնում է The Guardian-ը: Այդ հեռախոսը պատկանում էր ինչ-որ հանցագործի: Ըստ ոստիկանության, Էշֆորդը գիտեր հեռախոսի տիրուհու անօրինական գործունեության մասին:
2013 թվականի հոկտեմբերի 15-ին լրագրողը ներկայացված մեղադրանքներով կկանգնի դատարանի առաջ:










