Նուբարաշենի խճուղում «Նիսանը» բախվել է աղբատար բեռնատարին. կա 4 զոհ և 2 վիրավոր

10:49 • 01.10.13

«Նիսան տիդա» մակնիշի 18 ԼՕ 318 համարանիշի ավտոմեքենայի վարորդը այսօր՝ ժամը 01:30-ի սահմաններում, Երևանի Նուբարաշենի խճուղում՝ «Որսորդ» հրաձգարան-ռեստորանային համալիրի դիմաց, բախվել է աղբատար բեռնատարին, ինչի հետևանքով «Նիսան տիդա» վարորդն ու 3 ուղևորները տեղում մահացել են, տեղեկացնում է Shamshyan.com կայքը: 

 

Բեռնատարը եղել է «КамАЗ» մակնիշի 708 ՕՕ 64 համարանիշի, որը հաշվառված է «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի հաշվեկշռում։ Ավտոմեքենայի վարորդը՝ 38-ամյա Արման Մնացականյանը, և աշխատակից, 59-ամյա Յուրիկ Կարապետյանը, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:


Վերջիններս ոստիկանության օպերատիվ քննչական խմբին հայտնել են, որ իրենք ավտոմեքենան կայանել են նշված հատվածում և փորձել են մեքենայի վրա վերանորոգման աշխատանքներ կատարել և այդ ժամանակ «Նիսան տիդան» բախվել է ավտոմեքենայի հետնամասին:

Մանրամասները՝ այստեղ։