«Ալ-Կաիդայի» էլեկտրոնային նամակագրության հրապարակումը դժվարացրել է ԱՄՆ հետախուզության աշխատանքը
Այն բանից հետո, երբ ամռանն ամերիկյան լրատվամիջոցներում հայտնվել էր «Ալ-Կաիդայի» առաջնորդների երկխոսությունը, ահաբեկիչները դադարել են օգտվել էլեկտրոնային փոստից, ինչը դժվարացրել է ԱՄՆ հետախուզության աշխատանքը, տեղեկացնում է Взгляд-ը:
«Ալ-Կաիդան» փորձում է հասկանալ՝ ինչ կարող է ստանալ այն տեղեկատվությունից, որը հայտնվել էր մամուլի ձեռքում և նոր մեթոդներ է փնտրում հաղորդագրությունները որսալու համար», - բացատրել է Ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Օսլենը:
Օգոստոսից ամերիկյան հատուկ ծառայությունները փորձում են գտնել նոր մեթոդներ՝ ահաբեկիչների առաջնորդների էլեկտրոնային նամակագրությունը կարդալու համար:
Ամերիկյան հետախուզության աշխատակիցները տեղեկացրել են, որ վերջին շրջանում հաջողվել է ստանալ միայն մի քանի հաղորդագրություն:
Իրավիճակը վատացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնազերծել էին «Ալ-Կաիդայի» առաջնորդ Այման ալ-Զավահիրիի նամակագրությունը, որտեղ նշվում էր, որ նախատեսում են խոշոր ահաբեկչություն իրականացնել:










