Բրազիլիայում կրոնական հավաքի ժամանակ համբուրվելու համար 2 աղջիկ է ձերբակալվել
Բրազիլիայում կրոնական հավաքի ժամանակ համբուրվելու համար 2 աղջիկ է ձերբակալվել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Huffington Post-ին:
Հոգևոր հովիվ Մարկո Ֆելիսիանոն դադարեցրել է ելույթը հավատացյալների հետ հանդիպման ժամանակ, երբ Ջոանա Պախարեսը և Յունկա Միխուրան սկսել են համբուրվել: Ֆելիսիանոն խնդրել է անվտանգության աշխատակիցներին ձերբակալել զույգին և դուրս տանել ձեռնաշղթաներով:
Աղջիկները պնդում են, որ ձերբակալությունից հետո ոստիկանության կողմից ֆիզիկական հարձակման են ենթարկվել: Նրանք նաև նկատել են, որ շատ հետերոսեքսուալ զույգեր իրենց կողքը համբուրվել են, սակայն նրանց ոչինչ չի ասվել։










