Ադրբեջանցին ոսկյա մատանու համար կապել է կնոջ ձեռքերը, սափրել գլուխն ու կտրել ականջները

18:25 • 01.10.13

Ադրբեջանի գյուղերից մեկում սարսափելի մի դեպք է տեղի ունեցել. 33-ամյա թմրամոլ Չինգիզ Մեհդիևը կապել է իր 28-ամյա կնոջ ձեռքերը, ինչից հետո նրան անասելի տանջանքների ենթարկել։

 

Ինչպես հայտնում է apa.az կայքը՝ որոշ աղբյուրների հղումով, դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 28-ամյա կինն ընդդիմացել է ոսկյա մատանին տանից տանել պատրաստվող ամուսնուն։ Արդյունքում Մամեդովը նրան կապկպել է, սափրել գլուխը, կտրել ականջներն ու բազմաթիվ մարմնական վնասվածքներ հասցրել։ 

 

Կայքը նշում է, որ կինը, չդիմանալով ամուսնու մշտական կտտանքներին, 9 ամիս առաջ վերադարձել էր հայրական տուն։ Սակայն ամուսինն այնպես է արել, որ կինը վերադարձել է իր մոտ և դրանից հետո կրկին սկսել է դրսևորել իրեն բնորոշ դաժան վարքագիծը։

 

Այժմ կնոջ վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ Մամեդովն էլ դեռևս ազատության մեջ է։