Բրիտանացին պահանջում է դադարեցնել 500-ամյա եկեղեցու զանգերի ղողանջը

15:00 • 01.10.13

Մեծ Բրիտանիայի Քորնուոլ կոմսությունում է գտնվում Սբ Մարտինի եկեղեցին, որի զանգերը ղողանջում են արդեն 500 տարի, սակայն դրանց ձայնը կարող է դադարել՝ տեղաբնակներից մեկի բողոքի պատճառով։

 

Ինչպես նշում է Euromag-ը, Գրեմ Դաթնելը, ով բնակվում է եկեղեցու հարևանությամբ, բողոքել է զանգերի չափից ավելի աղմուկից՝ դիմելով տեղի իշխանություններին։

 

Դաթնելը պնդում է  որ զանգերի ղողանջի ձայնը 85 դեցիբել է։ Եթե տղամարդու բողոքը բավարարվի, ապա եկեղեցու ներկայացուցիչները ստիպված կլինեն ձայնամեկուսիչ սարքավորում տեղադրել։