Պայթյուն ամերիկյան համալսարանում. կան տուժածներ

09:56 • 01.10.13

Բերքլիում Կալիֆոռնիայի համալսարանի տարածքում (ԱՄՆ) պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մի քանի մարդ աննշան վնասվածքներ է ստացել, հայտնում է CNN-ը:

 

Ըստ աղբյուրի` պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ համալսարանում անհասկանալի հանգամանքներում անջատվել է էլեկտրականությունը:

 

Հնարավոր է՝ խոսքն էլեկտրագեներատորի պայթյունի մասին է, ինչից հետո դեպքի վայրում, ըստ Epoch Times-ի, հրդեհ է բռնկվել:


Հաստատությունում դադարեցվել են պարապմունքները, ոստիկանությունը հարկադիր տարհանում է իրականացնում:

 

Reuters-ի տվյալներով`պայթյունը տեղի է ունեցել էլեկտրահաղորդման պղնձյա լարեր գողանալու փորձի ժամանակ: