Չապմանը փախել է հարցազրույցից՝ Սնոուդենի մասին հնչած հարցից հետո

10:16 • 01.10.13

Նախկին ռուս լրտեսուհի, իսկ այժմ հեռուստահաղորդավարուհի Աննա Չապմանն ընդհատել է հարցազրույցն ամերիկացի լրագրողների հետ ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ ենթադրյալ ամուսնության մասին հարցից հետո։ Չապմանը հրաժարվել է քննարկել այդ հարցը և լքել է ստուդիան, գրում է ДНИ.ru-ն:

 

Աննա Չապմանը բացառիկ հարցազրույց է տվել ամերիկյան NBC հեռուստաալիքի Today հաղորդմանը։ Հաղորդավարը հարց է տվել Սնոուդենի հետ ունեցած հարաբերությունների մասին։

«Ես չեմ պատրաստվում քննարկել դա։ Ինձ թվում է՝ հարցազրույցն ավարտված է, քանի որ այն այլ կերպ ընթացավ»,- ասել է նա լրագրող Ռիչարդ Էնջելի հարցին ի պատասխան և անմիջապես լքել ստուդիան։

 

Չապմանը, որը 2010թ. ԱՄՆ-ում առաջացած լրտեսական սկանդալի մասնակից էր, Twitter-ում ամուսնության առաջարկ էր արել ամերիկյան իշխանությունների կողմից հետախուզվող Սնոուդենին։