Հարավ-չինական ծովում 74 ձկնորս անհետ կորել է

08:19 • 01.10.13

Հարավ-չինական ծովում «Վուտիպ» թայֆունի պատճառով 74 մարդ է անհետ կորել ձկնորսական նավերից, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Xinhuanet-ին:


Բոլոր
խորտակված նավերը դուրս էին եկել Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն շրջանից 88 ձկնորսներով:


Աղետը
տեղի է ունեցել, երբ նրանք փորձել են շրջանցել փոթորիկը Սիշա կղզիների շրջակայքում:


Ընդհանուր
առմամբ թայֆունի մեջ են ընկել հինգ ձկնորսական նավ` 171 մարդկանցով:


Խայնան
շրջանի կառավարությունը վեց ինքնաթիռ և տասը փրկարարական նավ է ուղարկել դեպքի վայր: Սանշա քաղաքից 350 տեղացի է ներգրավվել կորած ձկնորսների որոնողական աշխատանքներում: