Ստացվել են Մաքսային միությանն անդամակցելու օրենսդրական փաթեթները
Արդարադատության նախարարությունը և համապատասխան գերատեսչությունները ստացել են այն օրենսդրական փաթեթը, որն անհրաժեշտ է Մաքսային միությանն անդամակցելու համար ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնելուն:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ նկարագրելով այն առավելությունները, որ կունենա Հայաստանը՝ դառնալով Մաքսային միության անդամ:
«Հայաստանը այդ անդամ երկրների հետ առևտուր պետք է անի, ոնց որ ստեղի գործարանը մյուս գործարանի հետ՝ առանց որևէ բանի, միայն փաստաթղթային ձևակերպումներով, այլ երկրների հետ կիրառելու է, ոնց որ Բելառուսում է կիրառվում, Ղազախստանում, նույն ձևի, մաքսային մեկ միասնական կառավարման մոդել: Այսինքն՝ սա միասնական խնդիր է լուծում»,– ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավորը:
Այսուհանդերձ, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահը խիստ կասկածում է, որ 2014 –ի ընթացքում Հայաստանը կհասցնի նախապատրաստվել Մաքսային միությանը անդամակցությանը:










