Ահաբեկիչները Եգիպտոսում ավտոբուս են պայթեցրել, որում եղել է 50 ոստիկան
Հոկտեմբերի 1-ին ահաբեկիչները Սինայում պայթեցրել են մոտ 50 ոստիկան տեղափոխող ավտոբուսը: Ահաբեկչության հետևանքով 3 իրավապահներ ստացել են ծանր վնասվածքներ, հաղորդում է Вести.ru-ն՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել Ռաֆահ և Էլ-Արիշ քաղաքների միջև: Ռումբը տեղադրված է եղել մայթեզրին:
Նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո Սինայի թերակղզում ակտիվացել են ծայրահեղականները, ինչի կապակցությամբ թերակղզի են ուղարկվել բանակի և ոստիկանության հավելյալ ուժեր:










