Նորվեգիայում երիտասարդ կին քաղաքական գործիչներին մերկ տղամարդկանց լուսանկարներ են ուղարկում

18:06 • 01.10.13

Նորվեգիայում երիտասարդ կին քաղաքական գործիչներն ամեն օր մերկ տղամարդկանց լուսանկարներ են ստանում, հայտնում է RT-ն` նշելով, որ այս էքսհիբիցիոնիստական արարքը տհաճություն է պատճառել նորվեգական երիտասարդության առաջնորդներին:

 

Նրանք այս էլեկտրոնային ահաբեկչության պատճառով հնարավոր է ապագայում էլ չզբաղվեն քաղաքականությամբ:

 

Կենտրոնի կուսակցության երիտթևի առաջնորդ Սանդրա Բորխն ասել է, որ մարդիկ չեն հասկանում, թե ինչ սարսափելի է դա: Նա ասել է, որ անձամբ ճանաչում է երկու կնոջ, որոնք նույն պատճառով հրաժարվում են կարևոր քաղաքական պաշտոններ զբաղեցնել:

 

Նախորդ շաբաթ նման լուսանկարներ է ստացել նաև Աշխատանքային կուսակցության երիտթևի առաջնորդ Մարի Բրաաթենը:

Հետաքրքրական է, որ տուժածներն այս խնդիրների մասին բարձրաձայնել են Facebook-ում և Twitter-ում: