Հունաստանի 4 նեոնացիստ-պատգամավորներ կանգնել են դատարանի առաջ

23:27 • 01.10.13

Հունաստանի խորհրդարանի «Ոսկե արշալույս» կուսակցության 4 պատգամավորներ կանգնել են դատարանի առաջ՝ հանցավոր խմբավորումների անդամակցելու մեղադրանքով:


Դատախազը հայտարարել է, որ խորհրդարանականների տներում նացիստական ատրիբուտներ են հայտնաբերվել և նրանք ռազմական պատրաստվածություն են անցել:


Բոլոր մեղադրյալները ձերբակալվել են անցյալ հանգստյան օրերի ընթացքում՝ ևս 16 համախոհների հետ:


«Ոսկե արշալույս» կուսակցության անդամների ձերբակալությունները տեղի են ունեցել վերջերս Հունաստանում հակաֆաշիստ-երաժիշտ Պավլոս Ֆիսսասի սպանությունից հետո բռնկված բողոքի ակցիաների ֆոնի վրա:
 

Վարչապետ Անտոնիս Սամարասը նախօրեին հայտարարել է, որ ժողովրդավարական որևէ երկրում «նեոնացիստները տեղ չունեն»: