Ամենայն հավանականությամբ Մարգար Օհանյանի վրա համաներումը կտարածվի. փաստաբան
ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը, որ արդեն 2 տարի 2 ամիս է ազատազրկման մեջ է, ՀՀ-ում անցկացվող 9-րդ համաներումով, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվի: Այս մասին Tert.am-ին հայտնեց Մարգար Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը:
«Դեռ վերջնական հոդվածները հստակեցված չեն, Մարգար Օհանյանը սահմանափակումների մեջ չի մտնում, բայց հոդվածներն էլ կապ ունեն, փաստացի կարելի է արդեն էդպես մտածել, բայց մինչև հինգշաբթի վերջնական պարզ կլինի, թե ինչպես է համաներումը տարածվում», - ասաց նա և ավելացրեց. «Ես ինչ լավ բան մտածում եմ, դա չի լինում, ավելի լավ է չխոսեմ, մինչև տեսնեմ ինչ կլինի»:
Նշենք, որ ՃՈ նախկին պետը պետական միջոցների յուրացում կատարելու մեղադրանքով Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ կետով դատապարտվել է 6 տարի ազատազրկման:










