Մեքսիկացի քաղաքապետը գնդակահարել է իրեն` աշխատակիցների աչքի առաջ
Մեքսիկայի Տեպետոնգո քաղաքի քաղաքապետ Ֆիլեմոն Կառլոսը երկուշաբթի օրն իր ենթակաների աչքի առաջ գնդակահարել է իրեն, հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Նախնական տվյալներով` աշխատանքի գալով` պաշտոնյան առաջնահերթ գնացել է հասարակական կարգուկանոնի համար պատասխանատու բաժին: Այնտեղ նա ոստիկաններից պահանջել է նրանց անձնական զենքը` իբր ստուգելու համար: Եվ ստանալուց հետո ատրճանակով կրակել է ինքն իրեն:
Նա տեղում մահացել է, սակայն անհայտ են ինքնասպանության պատճառները: Հայտնի է, որ մի քանի տարի առաջ առևանգվել է նրա որդին, և նրա ազատ արձակման դիմաց փրկագին է վճարվել:










