Ամերիկացին 18 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ ֆոնդային բորսան պայթեցնելու մտադրության համար
Դատարանը Նյու Յորքի բնակիչ Սաբիրհան Հասանոֆին 18 տարվա ազատազրկման է դատապարտել՝ «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ համագործակցելու և Նյու-Յորքի ֆոնդային բորսան պայթեցնելու ցանկության համար, տեղեկացնում է Взгляд-ը:
Հասանոֆը, որն ունի ԱՄՆ-ի և Ավստրալիայի քաղաքացիություն, ձերբակալվել է 2010թ.-ին «Ալ-Կաիդային» նյութական աջակցություն ցուցաբերելու համար:
Դատախազի պնդմամբ՝ նա նաև ուսումնասիրել է ֆոնդային բորսայի շենքը պայթեցնելու հնարավորությունն ու Եմենի գործընկերներին դրա վերաբերյալ զեկույց ուղարկել:
2012թ.-ն նա ամբողջությամբ ընդունել է մեղքը: Իր վերջին խոսքն ասելիս նա ներում է հայցել հարազատներից և ԱՄՆ բնակիչներից:
«Ես պետք է գիտակցեի, թե ինչ եմ անում: Ես արդարացում չունեմ», -ասել է նա:










