Նիգերացի ուսանողները ջարդարարություն են կազմակերպել Մոսկվայում իրենց դեսպանատանը

09:25 • 01.10.13

Մոսկվայի կենտրոնում` Նիգերիայի դեսպանատանը, երկուշաբթի օրը նիգերացի ուսանողները ջարդարարություն են կազմակերպել իրենց դեսպանատանը, հայտնում է РИА Новости-ն:

 

Երիտասարդները, մասնավորապես, ջարդուփշուր են արել կահույքը` պահանջելով վճարել իրենց կրթաթոշակը: Կազմվել են վարչական իրավախախտումների մասին արձանագրություններ:

 

Այժմ հարցականի տակ է նրանց հետագա ուսումը Ռուսաստանում: 5-7 հազար ռուբլի տուգանքից բացի նրանց կարող են արտաքսել Ռուսաստանից:

 

Նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել նաև անցած տարի. այն ժամանակ ուսանողները դիվանագետի էին ծեծել Մոսկվայում: