Օբաման խոստանում է որքան հնարավոր է արագ հաղթահարել կառավարության ֆինանսավորման ճգնաժամը

09:10 • 01.10.13

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է որքան հնարավոր է արագ հաղթահարել կառավարության ֆինանսավորման ճգնաժամը, գրում է РИА Новости-ն։

 

Ավելի վաղ Սպիտակ տունը կարգադրել էր մասամբ փակել ԱՄՆ պետական հաստատությունները՝ պետական բյուջեի շուրջ փոխզիջման բացակայության պատճառով։ Կարգադրությունն ուժի մեջ է մտել ամերիկյան ժամանակով կեսգիշերին՝ Կոնգրեսում բյուջեի շուրջ քննարկումների ֆոնին։

 

«Ես կշարունակեմ աշխատել Կոնգրեսի հետ, որպեսզի որքան հնարավոր է ձեզ արագ վերադարձնեմ աշխատանքի»,- ասել է Օբաման հեռուստաուղերձի ժամանակ՝ դիմելով երկրի զինված ուժերի քաղաքացիական և զինծառայողներին։

 

Դաշնային կառավարության ֆինանսավորման մասնակի դադարեցումը չի վերաբերում ռազմական գործողություններին, սակայն վերաբերում է Պենտագոնի հարյուր հազարավոր քաղծառայողներին։