Էքստրեմալ սեքսի դժբախտ ավարտը. ուկրաինուհին մահացել է, նրա ընկերը կորցրել 2 ոտքը

13:40 • 01.10.13

Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում դժբախտ դեպք է գրանցվել. արկածախնդիր զույգը տունդարձի ճանապարհին որոշել է սեքսով զբաղվել անմիջապես գնացքի գծերի վրա։

 

Սակայն, ինչպես նշում է Daily Mail-ը, արկածն ավարտվել է ողբերգությամբ, քանի որ նրանց հարվածել է սլացող գնացքը, ինչի արդյունքում 30-ն անց կինը մահացել է, իսկ 41-ամյա տղամարդը կորցրել 2 ոտքը։

 

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «զույգը, հարբած լինելով, չի կարողացել զսպել իր կիրքն ու որոշել է երկաթգծերի վրա սիրով զբաղվել»։

 

РИА-Новости գործակալությունը նշում է, որ կինն ու տղամարդը չեն հասցրել ժամանակին վեր կենալ գծերից՝ հայտնվելով գնացքի տակ։