Իսպանիայում խնայողության նկատառումներով փակում են պետական հաստատություններն ու ձեռնարկությունները

11:31 • 01.10.13

Իսպանական իշխանությունները, համաձայն բարեփոխումների ծրագրի, որոշել են բյուջետային խնայողության նպատակով փակել 775 պետական հաստատություն և ձեռնարկություն, գրում է Корреспондент-ը։

 

Իսպանիայի կառավարության ղեկավարի տեղակալ Սորայա Սաենս դե Սանտամարիան սեպտեմբերի 24-ին հայտարարել էր կենտրոնական իշխանությունների հսկողության տակ գտնվող 67 և շրջանների իրավասության ներքո գտնվող 708 հաստատությունների և ձեռնարկությունների վերացման մասին։

 

Նրանց մի մասը կսեփականաշնորհվի, մի մասը կփակվի, իսկ մյուսները՝ կմիավորվեն։ Խոսքն անշահութաբեր կամ ընդհանրապես անպիտան պետհաստատությունների մասին է, որոնցից ազատվելը պետք է տարեկան 1.5 մլրդ եվրո խնայի։ Ազատված աշխատակիցներին իշխանությունները խոստանում են աշխատանքի տեղավորել։