Սուդանում ցույցերը շարունակվում են. պաշտոնյաներն արտաքին աշխարհին մեղադրում են «Արաբական գարուն» իրականացնելու փորձի համար
Սուդանում մեկ շաբաթ շարունակվող բողոքի ցույցերի հետևանքով 700 մարդ է ձերբակալվել, հայտնում է Huffington Post-ը` վկայակոչելով այդ երկրի կառավարության այսօր արած հայտարարությունը:
Կա նաև երեք տասնյակից ավելի զոհ, չնայած իրավապաշտպանները խոսում են 150 զոհի մասին:
Իշխանությունները կրճատել են վառելանյութի սուբսիդավորումը, ինչի պատճառով մարդիկ հարձակվել են 40 բենզալցակայանների վրա: Բենզինի գինն էլ մոտ կրկնակի թանկացել է:
Այդ երկրի ՆԳ նախարարին լրագրողներն արդեն մեղադրել են սուտ խոսելու համար, իսկ տեղեկատվության նախարարն իր հերթին արտաքին աշխարհին մեղադրել է Սուդան «Արաբական գարուն» ներմուծելու փորձի համար:










