17 երկրներ հայտարարել են, որ պատրաստ են ընդունել 10,000 սիրիացի գաղթականների

23:34 • 01.10.13

Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Խաղաղօվկիանոսյան շրջանի և «փախստականների վերաբնակեցման ծրագրերին պարբերաբար մասնակցող» պետությունները հայտարարել են, որ պատրաստ են ընդունել մոտ 10,000 սիրիացի փախստականների: Այս մասին հայտարարել է փախստականների գործերով ՄԱԿ-ի Գերագույն կոմիսար Անտոնիո Գուտերեշը, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարի վարչության ղեկավարը պատմել է, որ եղել են նաև որոշ անսպասելի պետություններ՝ մասնավորապես Մեքսիկան, որը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել սիրիացի փախստականներին:


Ըստ ՄԱԿ-ի տվյալների, հակամարտության արդյունքում Սիրիան արդեն լքել է 2,1 միլիոն մարդ, որոնց մեծ մասը ապաստան է գտել Սիրիայի հարևան պետություններում՝ Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում և Իրաքում: