Վատիկանի բանկն առաջին անգամ հրապարակել է իր հաշիվները

17:10 • 01.10.13

Սկանդալների շարք տեսած Վատիկանի բանկն առաջին անգամ հրապարակել է իր հաշիվները, հայտնում է Financial Times-ը:


Ըստ այդմ` 2012-ին բանկը 86.6 մլն եվրոյի եկամուտ է ունեցել, ինչը քառակի գերազանցում է 2011-ի նույն ժամանակաշրջանի եկամուտը: Այս մասին հայտնել է բանկի նախագահ Էռնսթ ֆոն Ֆրեյբերգը:

 

Կառույցից նշել են, որ այժմ այնտեղ աշխատում են բարեփոխումների և թափանցիկություն ապահովելու ուղղությամբ, ինչի հետևանք է նաև հաշիվների հրապարակումը: Նախատեսվում է դրանց ավարտին մինչև տարեվերջ կրճատել փողի լվացման ռիսկերը:

 

Աղբյուրը հիշում է, որ 1970-1980-ականներին Վատիկանը նաև սիցիլիական մաֆիայի գումարների լվացման վայր էր:


Ավելի վաղ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կաթոլիկ եկեղեցին հռչակել էր «չքավոր եկեղեցի չքավորների համար»: