Վաշինգտոնն արտաքսել է վենեսուելացի դիվանագետներին
ԱՄՆ-ի իշխանություններն իրենց երկրից արտաքսել են Վենեսուելայի գործերով ժամանակավոր հավատարմատարին ու ևս երկու վենեսուելացի դիվանագետների, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությունը:
Այս կերպ Վաշինգտոնն արձագանքել է Կարակասի քայլին, որը նախօրեին պահանջել էր հեռանալ այնտեղի երեք ամերիկացի դիվանագետներին:
Վաշինգտոնի կարծիքով՝ Կարակասն անհիմն մեղադրանքներ է ներկայացրել իր դիվանագետներին, ինչն էլ նրանց ստիպել է համարժեք քայլ ձեռնարկել:
ԱՄՆ-ն 48 ժամ ժամանակ է տվել վենեսուելացի պաշտոնյաներին իր տարածքը լքելու համար:










