Amnesty International-ը մեղադրում է Թուրքիային ցուցարարների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար

15:18 • 02.10.13

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որում նշվում է, որ թուրքական իշխանությունները զանգվածաբար ոտնահարել են մարդու իրավունքները, երբ փորձել են ճնշել ամռան ընթացքում տեղի ունեցած հակակառավարական ցույցերը։ 

 

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, կազմակերպությունն արձանագրել է, որ Ստամբուլի Գեզի այգու մոտ տեղի ունեցած ցույցերի ընթացքում օգտագործվել է զինամթերք, որոշ կին ցուցարարների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ են իրականացվել, մյուսներն էլ դաժանաբար ծեծի են ենթարկվել։

 

Փաստաթղթում ընդգծվում է, որ Գեզի այգու մոտ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնության աստիճանն ակնհայտ ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում, երբ վատ սովորած, գրեթե չվերահսկվող ոստիկաններին վերևից հրաման է արձակվում անսահմանափակ ուժի կիրառման մասին։

 

«Թուրքական կառավարությունը պետք է սովորի հանդուրժող վերաբերմունք ցուցաբերել ցուցարարների նկատմամբ, ինչպես նաև ապահովի, որպեսզի նրանց հսկող ոստիկանները գործեն օրենքի սահմաններում»,-նշվում է զեկույցում։