ԱՄՆ-ում կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով փակվել են տեսարժան վայրերը

09:07 • 02.10.13

ԱՄՆ-ում զբոսաշրջիկների համար փակվել է Լիբերթի Սթեյթ զբոսայգին և այնտեղ գտնվող Ազատության արձանը, հայտնում է The New York Times-ը:


Պատճառը ԱՄՆ-ի կառավարության աշխատանքի դադարեցումն է, ինչի մասին իշխանությունները հայտարարել էին երկուշաբթի: Դա իր հերթին այդ երկրում պետբյուջեն չհաստատելու արդյունք է:


Զբոսայգու սեփականատեր Բրեդֆորդ Հիլը ասել է, որ ստիպված է եղել աշխատանքից հեռացնել բոլոր` 100 աշխատկիցներին, և նրանց խորհուրդ տալ դիմել գործազրկության թոշակի համար:


Զբոսայգին փակվել էր նաև 8 ամիս առաջ Սենդի փոթորկի պատճառով: Այն ժամանակ փակման հետևանքով առաջացած վնասը գնահատվել էր 1 մլն դոլար:


Կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով զբոսաշրջիկներն ԱՄՆ-ում չեն կարողանում այցելել նաև այլ տեսարժան վայրեր, ինչպիսիք են Գրանդ Կանյոնը և Yellow Stone ազգային պարկը: