Եգիպտոսում ոստիկանները ցրել են Մուրսիի կողմնակիցների ցույցը

01:24 • 02.10.13

Ոստիկանությունը Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում ցրել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների ցույցը, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Al Jazeera-ին:


Ըստ ոստիկանության տվյալների, ցույցին մասնակցել են նախկին նախագահի մոտ 100 կողմնակիցներ, ովքեր հավաքվել էին մոտակա փողացներում և հանդես էին գալիս հակակառավարական կարգախոսներով:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մուրսիի կողմնակիցները բողոքում են բարձրացրել՝ «Մուսուլման եղբայրներ» շարժման անդամների դեմ կիրառվող ճնշումների հետ կապված: