Ձեզ հետաքրքիր կյանք է սպասվում, կապրեք հիանալի երկրում. Իվանիշվիլին՝ վրացի ժողովրդին

15:39 • 02.10.13

«Ձեզ հետաքրքիր կյանք է սպասվում, կապրեք հիանալի երկրում». այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Վրացական երազանք» կոալիցիայի երիտթևի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հայտնում է apsny.ge-ն:

 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել երկրի բնակչությանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Վրացական երազանք» կոալիցիային հայտնած վստահության համար:

 

«Այն ամենին, ինչ մենք արել ենք այդքան կազմակերպված ձևով, կարող է նախանձել անգամ ամենաժողովրդավարական երկիրը, մեզ հաջողվել է անգամ պահպանել Սաակաշվիլիի դեմքը»,- ասել է Վրաստանի վարչապետը:

 

Նրա խոսքով՝  Վրաստանի բնակչության համար ապագայում ամեն տարին ավելի լավն է լինելու նախորդից:


«Ձեզ հետաքրքիր կյանք է սպասվում, ապրելու եք հիանալի երկրում, դրա համար մենք պետք է պահպանենք և ամրապնդենք այն, ինչ ձեռք ենք բերել, և դրա համար պետք է ընտրենք եվրոպական նախագահին՝ Գեորգի Մարգվելաշվիլիին (կոալիցիայի նախագահի թեկնածուն-Tert.am)»,- ասել է նա: