Իսպանական Պիլար Աստվածամոր տաճարում պայթյուն է որոտացել

22:49 • 02.10.13

Հոկտեմբերի 2-ին իսպանական Սարագոսայի հայտնի Պիլար Աստվածամոր տաճարում պայթյուն է հնչել: Ըստ իսպանական ԶԼՄ-ների, գլխավոր մուտքում գործել է փոքրիկ հզորության ինքնաշեն պայթուցիկ սարքը: Այս մասին հաղորդում է Вести.ru-ն:


Տուժածներ չկան: Տաճարում գտնվող զբոսաշրջիկներին տարհանել են, ինչպես նաև փակել են հարևան հրապարակը: Ոստիկանությունը գտնում է, որ պայթյունը կարող էին իրականացնել ձախ ծայրահեղականները: