Օբամայի փոխարեն Մալայզիա կմեկնի Ջոն Քերին

17:28 • 02.10.13

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մալայզիա և Ֆիլիպիններ կայցելի նախագահ Բարաք Օբամայի փոխարեն, գրում է rosbalt.ru-ն։

 

Իսկ ԱՄՆ նախագահը կմեկնի միայն Ինդոնեզիա և Բրունեյ։ Ուղևորությունը կսկսվի հոկտեմբերի 6-ին։

 

Հաղորդվում էր, որ Օբաման հետաձգել է Մալայզիա կատարելիք այցը, որը նախատեսված էր հաջորդ շաբաթ։

 

Այսօր վաղ առավոտյան Սպիտակ տան ղեկավարը զանգահարել է վարչապետ Նաջիբ Ռազակին և ափսոսանք հայտնել այցը հետաձգելու անհրաժեշտության կապակցությամբ։

 

Այցի հետաձգման պատճառն ԱՄՆ բյուջեի հաստատման հետ կապված խնդիրներն են։