Լիբիայում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակում է իրականացվել (թարմացված)
Անհայտ զինյալ անձինք այսօր հարձակման են ենթարկել Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը՝ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում:
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին տեղեկություն է տարածել «Ալ-Արաբիան»:
Այդ տեղեկությունն այլ աղբյուրների կողմից հաստատել կամ հերքել դեռևս չի հաջողվել:
Հիշեցնենք, որ անցյալ տարի սեպտեմբերի 10-ին ականանետերով հարձակում էր իրականացվել Բենղազի քաղաքում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի վրա, ինչի հետևանքով սպանվել էր դեսպանը:
22:30 ՌԴ արտգործնախարարությունը հատատել է Տրիպոլիում երկրի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակման մասին տեղեկությունը:
«Այսօր երեկոյան Տրիպոլիում միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում կրակ է բացվել ռուսական դեսպանատան ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների շրջանում տուժածներ չկան»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:










