Լիտվան Ռուսաստանին զգուշացրել է ետ կանգնել հարևանների նկատմամբ ճնշումներից
Լիտվան կարող է փակել Ռուսաստանի ճանապարհային և երկաթուղային մուտքը Կալինինգրադի անկլավ, եթե Մոսկվան շարունակի ճնշել իր հարևաններին՝ Եվրամիության հետ կապերի պատճառով, ասել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչյուսը, գրում է Reuters-ը:
Լիտվայի բեռնատարները վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանի մաքսայիններում են կանգնած եղել մինչև 20 օր:
Պատասխանելով հարցին, թե Վիլնյուսը կարո՞ղ է ինչ-որ պատասխան տալ, Լիտվայի արտգործնախարարն ասել է. «Մենք նույնպես նույն միջոցները կարող ենք ձեռնարկել: Ինչպես գիտեք, Կալինինգրադն աշխարհագրորեն մեկուսացված է, և մենք որոշ միջոցներ կարող ենք ձեռնարկել այդ առումով: Մենք կարող ենք կանգնեցնել գնացքները, ոչ միայն գնացքները, նաև որոշ ապրանքների մատակարարումը: Տեսականորեն դա հնարավոր է»:










