Մոսկվա-Կիրով չվերթի ժամանակ երեխա է մահացել

10:57 • 02.10.13

Մոսկվա-Կիրով չվերթի ժամանակ օդանավում երեխա է մահացել, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով իրավապահ մարմինների տեղեկությունը:

 

№ЮТ-125 չվերթում մահացածը նորածին է եղել: Ծնողները տղային Կիրով էին տեղափոխում սրտի վիրահատությունից հետո:

 

Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի օրը ցերեկը: Օդանավակայան ժամանած շտապօգնության թիմն արձանագրել է երեխայի մահը: