Օդանավը հարկադիր վայրէջք է կատարել հարբած ադրբեջանցու պատճառով

13:34 • 02.10.13

Մոսկվա-Գյանջա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում, գրում է apa.az-ը: Ինքնաթիռում գտնվել է 162 ուղևոր:

 

Հաղորդվում է, որ թռիչքի ժամանակ Ադրբեջանի քաղաքացի Ռասիմ Ամիրասլանովը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիրավորել է ուղեկցորդուհուն և ուղևորներին:

 

Նա չի արձագանքել օդանավի հրամանատարի՝ կարգը պահպանելու կոչին և փորձել է մտնել օդաչուների խցիկ: Դրանից հետո օդանավի հրամանատարը մոտակա օդանավակայանում հարկադիր վայրէջք կատարելու մասին որոշում է կայացրել: