Հռոմի պապը քննադատել է եկեղեցական բյուրոկրատներին և «նարցիսներին»
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարդինալների հետ փակ նիստին նշել է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու թերությունները, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:
Նա մեղադրել է եկեղեցուն ավելորդ բյուրոկրատիայի ձգտման համար՝ նշելով, որ հաճախ ղեկին են հայտնվում «նարցիսները, ովքեր չափազանց հետաքրքրված են իշխանությամբ»:
«Չարիքներից ամենալուրջը, որոնց պատճառով տանջվում է աշխարհը, գործազրկությունն է երիտասարդների շրջանում և ծերերի միայնակությունը»,- հավելել է Ֆրանցիսկոս պապը:
Նրա դիրքորոշումը տարբերվում է Բենեդիկտոս XVI-ի դիրքորոշումից, ով հիմնական խնդիրներ էր համարում սեկուլյարիզմը և ռելատիվիզմը:
Ֆրանցիսկոսը հասկացրել է, որ ցանկանում է ոչ միայն մաքրել եկեղեցին սկանդալներից, այլև ազատել այն կարիերիստներից և նրանցից, ովքեր հոգևորականությանն ավելի շատ են գնահատում աշխարհիկ մարդկանցից:










