Սերբիան կարող է դադարեցնել բանակցությունները Կոսովոյի հետ

23:11 • 02.10.13

Սերբիան սպառնացել է դադարեցնել բանակցությունները Կոսովոյի հետ, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով խորվաթական ԶԼՄ-ներին:


Նման հայտարարությամբ Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը հանդես է եկել այն բանից հետո, երբ Կոսովոյի իշխանությունները խոստացել էին նախընտրական քարոզարշավի ժամանակ արգելել սերբ չինովնիկների մուտքը Կոսովո:


Հունիսին Կոսովոն և Սերբիան ստորագրել են հարաբերությունների կարգավորման համաձայնագիր: