Բակո Սահակյանը մայրաքաղաքում իրականացվող շինաշխատանքներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

13:01 • 02.10.13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին հրավիրել է խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվող շինարարական աշխատանքներին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։

Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքի ճարտարապետական տեսքի պահպանման, իրականացվող աշխատանքների անհրաժեշտ որակի ապահովման և վերահսկողության իրականացման հարցերին:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` վերոհիշյալ ուղղություններով աշխատանքների պատշաճ իրականացման կապակցությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: