Թաիլանդում կնոջն ազատազրկել են 5 տարով՝ ինտերնետում հակաթագավորական գրառման համար

13:26 • 02.10.13

Թաիլանդում դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել մի կնոջ՝ համացանցում տեղադրված միապետությանը վիրավորող մեկնաբանությունների համար։ Վճիռը կայացվել է՝ համաձայն համակարգչային հանցագործությունների մասին աղմուկ հանած օրենքի, գրում է Reuters-ը:

 

Մեղադրյալը 2008 թվականին «Պրաչատայ» լրատվական կայքի էջում մեկնաբանություններ էր թողել, որոնք վիրավորական են համարվել միապետության համար: Քննիչները պարզել են համակարգչի IP-հասցեն և գտել են մեղադրյալի համակարգիչը:

 

Թաիլանդում գործում են թագավորին վիրավորելու համար աշխարհի ամենախիստ օրենքները, որտեղ թագավորական վիրավորանքների համար սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: