ԱՄՆ-ն և Հարավային Կորեան ռազմավարական համագործակցության մասին նոր համաձայնագիր են ստորագրել
ԱՄՆ-ն և Հարավային Կորեան ռազմավարական համագործակցության վերաբերյալ նոր համաձայնագիր են ստորագրել, որն ուղղված է Հյուսիսային Կորեայի միջուկային հավակնությունների զսպմանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Սեուլում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը նշել է, որ Վաշինգտոնը համակողմանի կօգնի Սեուլին:
Պատերազմի դեպքում Հարավային Կորեայի զինված ուժերը կշարունակեն գործել ամերիկյան ուժերի հրամանատարությամբ ընդհուպ մինչև 2015-ը:
Նախօրեին Հարավային Կորեան միջազգային հանրությանը կոչ էր արել կանխել միջուկային զենքի հայտնվելը Փհենյանի ձեռքում:










