ԱՄՆ-ում ամուսնական արարողությունները հետաձգվել են՝ պետական հաստատությունների փակվելու պատճառով

12:28 • 02.10.13

ԱՄՆ-ում պետական հաստատությունների փակվելու պատճառով փակվել են նաև պետությունից ֆինանսավորվող հուշարձանները և զբոսայգիները, գրում է huffingtonpost.com-ը: Դա նշանակում է, որ ողջ երկրում ամուսնանալ պատրաստվող զույգերը ստիպված են փոխել իրենց պլանները:

 

Մինչ այժմ երկու տասնյակ հարսանիք է չեղյալ հայտարարվել Washington National Mall-ում, որոնք նախատեսվել էին մեկ տարի առաջ: ԱՄՆ-ում շատ հարսանիքներ կազմակերպվում են հենց պետությունից ֆինանսավորվող ազգային զբոսայգիներում:

 

Ամիսներ, երբեմն անգամ տարիներ տևած նախապատրաստություններից հետո զույգերը ստիպված են շտապ կերպով հետաձգել իրենց հարսանիքները և տեղեկացնել այդ մասին իրենց հյուրերին՝ չիմանալով, թե երբ կվերաբացվեն պետությանը պատկանող տարածքները:

 

Հիշեցնենք, որ պետական հաստատությունները մասամբ կամ ամբողջովին փակվել են կոնգրեսականների կողմից այդ հաստատությունների ֆինանսավորման վերաբերյալ օրինագծի շուրջ համաձայնության չգալու պատճառով։