ԱՄՆ-ում ձերբակալել են թմրանյութների առցանց-շուկայի տիրոջը

22:24 • 02.10.13

ԱՄՆ-ում ձերբակալել են Silk Road կայքի սեփականատիրոջը: Կայքում վաճառում էին թմրանյութեր և այլ արգելված ապրանքներ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ռոսս Ուիլյամ Ուբրիհտին ձերբակալել են Սան Ֆրանցիսկոյի հանրային գրադարանում: Նրան արդեն մեղադրանքներ են առաջադրվել թմրավաճառքի կազմակերպման և փողերի անօրինական լվացման համար:


ԿՀՎ-ն նաև առգրավել է 3,5 միլիոն դոլարի վիրտուալ գումար, որը օգտագործվում էր կայքում: