Վենեսուելայի նախագահը հավանություն է տվել Պուտինին Նոբելյան մրցանակի առաջադրելու գաղափարին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները փրկել են աշխարհը Սիրիայի պատերազմից, այդ պատճառով նա արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակին, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, գրում է Взгляд-ը՝ հղում անելով իսպանական Efe գործակալությանը:
«Եթե որևէ մեկը պատմական այս պահին արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակին, դա Վլադիմիր Պուտինն է, ով օգնել է դադարեցնել սիրիական ժողովրդին սպառնացող պատերազմը»,- ասել է Մադուրոն:
Անցած շաբաթ Մադուրոն հայտնել էր, որ այս շաբաթ Վենեսուելայի խորհրդարանի նախագահն այցելելու է Մոսկվա և Պուտինին է հանձնելու նամակը, որտեղ շնորհավորանքներ են «այն դերի համար, որը նա խաղում է առանց պատերազմների նոր աշխարհի կառուցման գործում»:










